211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում․ Սպանդարյան գյուղի տներից մեկին կից հացատանը առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count17435 դիտում article-date 10:50 31-07-2025
Այսօր՝ հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, վաշտի հրամանատար Գարիկ Բարսեղյանի և դասակի հրամանատարի տեղակալ Դավիթ Սիմոնյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահան Եսայանը և Արթուր Ամիրխանյանը։

Ըստ նախնական տեղեկությունների հրդեհը բռնկվել է Շիրակի մարզի բնակիչ Սարիբեկ Մինասյանին պատկանող չբնակեցված տանը կից հացատանը։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը ապա մարել այն։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր