Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Fiat»-ը ու «Nissan»-ը․ վերջինը կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը (սվետաֆոր)․ օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Խորենացի-Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 28-ամյա Արեն Ավանեսյանի վարած «Nissan» մակնիշի և Երևանի բնակիչ 28-ամյա Աշոտ Ավագյանի վարած «Fiat» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհին տեղադրված, երթևեկությունը կարգավորող լուսակիրը (սվետաֆորը)։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։