Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Mini Cooper»-ը «Եվրոմոթորս»-ի մոտ հարվածել է կայանված «Nissan»-ին․ վերջինը կողաշրջվել է, հայտնվել կանաչ գազոնում՝ բախվելով գովազդային ցուցանակին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Ռուստամ Վերանյանը իր վարած «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենայնով Աճառյան փողոցում՝ դեպի Դիլիջան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Եվրոմոթորս»-ի մոտ թույլատրելի հատվածում կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է, հայտնվել կանաչ գազոնում՝ բախվելով գովազդային ցուցանակին։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է «Nissan»-ի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։
«Mini Cooper»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։