211652_close_icon
views-count1303 դիտում article-date 18:27 28-07-2025

«Արթիկ» ՔԿՀ ծառայողները Հայփոստով ուղարկված ծանրոցից հայտնաբերել են թաքցրած բջջային հեռախոսը

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննել են դատապարտյալ Ս. Ա.-ի անվամբ փոստով ուղարկված ծանրոցը: Զննության արդյունքում սև, կպչուն ժապավենով փաթեթավորված նոթատետրի օվալաձև կտրված էջերի մեջ պատրաստած թաքստոցից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս:

Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ:

Նմանատիպ նյութեր