211652_close_icon
views-count796 դիտում article-date 12:42 05-09-2024

«Վարդաշեն» ՔԿՀ այցելած վարսավիրի մոտ ծառայողները հայտնաբերել են թաքցրած բջջային հեռախոս

ՔԿԾ-ից տեղեկացնում են, որ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վարդաշեն» տարածքային բաժանմունքի ծառայողները ստացել էին տեղեկություններ այն մասին, որ ըստ սահմանված կարգի՝ ազատազրկված անձանց ծառայություններ մատուցելու նպատակով «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ պետք է այցելի վարսավիր, և նրա միջոցով փորձ է արվելու բջջային հեռախոս անցկացնել հիմնարկ։

«Իրացնելով ստացված տեղեկությունները՝ օպերատիվ աշխատակիցները խուզարկության են ենթարկել սեպտեմբերի 3-ին հիմնարկ այցելած վարսավիրին: Խուզարկության արդյունքում նրա աճուկային հատվածում թաքցրած բջջային հեռախոս են հայտնաբերել։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր