211652_close_icon

Սիրիայում Ասադի տապալումից հետո առաջին անգամ ընտրություններ կանցկացվեն

views-count502 դիտում article-date 12:34 28-07-2025
Սեպտեմբերի 15-ից 20-ը Սիրիայում կանցկացվեն Ժողովրդական խորհրդի (Մաջլիս ալ-Շաաբ)՝ տեղական խորհրդարանի արտահերթ ընտրություններ: Այս մասին հայտնել է սիրիական պետական «Սանա» լրատվական գործակալությունը՝ հղում անելով հունիսին ստեղծված երկրի ընտրական հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Թահա ալ-Ահմադին:

Մեկ օր առաջ ալ-Ահմադը Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի (հայտնի է նաև որպես Մոհամմադ ալ-Ջուլանի) ներկիայացրել է ընտրություններ անցկացնելու ծրագրերը։
Սիրիայի ընտրական հանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ ալ-Շարաայի կողմից համապատասխան հրամանագիրը ստորագրելուց հետո երեք շաբաթվա ընթացքում Սիրիայում կձևավորվեն ընտրական մարմիններ, որից հետո թեկնածուները կկարողանան ներկայացնել համապատասխան դիմումներ և անցկացնել բանավեճեր։

Ըստ ծրագրի՝ Հանրապետության Ժողովրդական խորհուրդը կներառի 210 խորհրդարանական։

Սակայն նրանցից միայն երկու երրորդը կընտրվի քաղաքացիների քվեարկությամբ. մնացած 70-ը կնշանակվի երկրի նախագահի կողմից։ Անցումային շրջանում խորհրդարանը պատասխանատու կլինի Սիրիայի համար նոր օրենսդրության ձևավորման և երկրի համար մշտական սահմանադրության ստեղծմանը նպաստելու համար։

Մարտին ալ-Շարաան ստորագրեց անցումային շրջանի սահմանադրական հռչակագիր, որի համաձայն՝ ժամանակավոր խորհրդարանի լիազորությունների ժամկետը սկզբում կլինի երեք տարի, որից հետո այդ մարմինը կարող է վերընտրվել։

Միաժամանակ, Ժողովրդական խորհուրդը կունենա պետության ղեկավարին պաշտոնանկ անելու կամ նրա լիազորությունները սահմանափակելու իրավունք։ Միաժամանակ, փաստաթղթում սահմանվում է, որ սկզբնական փուլում բարձրագույն գործադիր իշխանությունը կիրականացնի միայն նախագահը։

Նմանատիպ նյութեր