1972 դիտում
09:01 09-11-2019
ԲԴԽ թեկնածու չեն գտնում՝ Աննա Մարգարյանի ընտրության խայտառակ տապալումից հետո. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Բարձրագույն դատական խորհրդի կազմում 10 անդամներից 5-ը պետք է դատավոր լինեն, մյուս 5-ը՝ գիտնական: ԲԴԽ 2 աթոռը՝ 1 դատավորի և 1 գիտնականի, տևական ժամանակ է` թափուր է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատական համակարգն ու իշխող թիմը դժվարին իրավիճակում են հայտնվել, թեկնածուների որոնումների մեջ են:
Մի քանի թեկնածուների առաջարկ են արել, որոնք, սակայն, մերժել են: Բանն այն է, որ ամռանը` «Իմ քայլ»-ի ԲԴԽ թեկնածու Աննա Մարգարյանի ընտրության խայտառակ տապալումից հետո, շատերը չեն համաձայնում իշխանության թեկնածուն դառնալ: Եվ «Իմ քայլը» խմբակցությունը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, այժմ նույնիսկ դիմել է իրավապահներին՝ ՀՔԾ-ին, Քննչական կոմիտեին ու Գլխավոր դատախազությանը` խնդրելով համակարգից ԲԴԽ թեկնածու առաջարկել՝ բարձր մասնագիտական որակներով ու մեծ փորձառությամբ: Ու հիմա էլ իրավապահներն են գործին խառնվել:
Մինչ նրանք փնտրտուքի մեջ են, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ չի բացառվում, որ ԱԺ-ն ԲԴԽ անդամ ընտրի մի մասնագետի, որը դատական դեպարտամենտից է, փորձառու երիտասարդ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
787 դիտում
08:31 09-11-2023
ԲԴԽ-ում գիտնականի չեն գտնում. «Ժողովուրդ»
2244 դիտում
09:49 06-10-2021
ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը դեռ թափուր է. թեկնածու չեն գտնում «Ժողովուրդ»
Այս բաժնից
787 դիտում
08:46 16-05-2024
Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ»
517 դիտում
08:30 16-05-2024
Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»