211652_close_icon

Ծառուկյանը՝ Տոպուրիային․ Կարող ես թողնել տիտղոսը, այլապես կխլեմ այն

views-count1108 դիտում article-date 20:40 24-07-2025
Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում  (մինչեւ 70 կգ) UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) արձագանքել է այս քաշային կարգում UFC գործող չեմպիոն, վրացի Իլիյա Տոպուրիայի (Իսպանիա) հայտարարությանը, թե չի ցանկանում տիտղոսը պաշտպանել Արման Ծառուկյանի հետ մենամարտում։

«Պատկերացրեք, որ կոչվում ես չեմպիոն, բայց արդեն դրությունից դուրս գալու ելքեր ես փնտրում։ Կարող ես թողնել տիտղոսը, այլապես ես կխլեմ այն։ Ամեն դեպքում, տիտղոսն իմն է»,- X սոցիալական ցանցում գրել է Արման Ծառուկյանը։

Ավելի վաղ Իլիյա Տոպուրիան հայտարարել էր, որ ինքը վնասվածքով էլ կմասնակցեր տիտղոսային մենամարտի։ Այս տարվա հունվարին Արման Ծառուկյանը մեջքի վնասվածքի պատճառով վերջին պահին հրաժարվել էր ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ տիտղոսային մենամարտից։

Նմանատիպ նյութեր