5104 դիտում
23:32 21-12-2020
ՄԻՊ ներկայացուցիչները ՁՊՎ-ում առանձնազրույց են ունեցել Առուշ Առուշանյանի հետ, նախաձեռնված է վարույթ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի ներկայացուցիչները այսօր Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Ձերբակալվածներին պահելու վայրում առանձնազրույց են ունեցել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ, ստուգման ենթարկել նրան ազատությունից զրկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաեւ այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։
Մասնավորապես, այսօր Առուշ Առուշանյանի փաստաբան Դավիթ Կարապետյանը վաղ առավոտից Պաշտպանի աշխատակազմ է ներկայացրել ահազանգեր այն մասին, որ նրա գտնվելու վայրն անհայտ է եւ որ հնարավորություն չունի ներգրավվելու քրեական վարույթին՝ Ա.Առուշանյանին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով: Դրանից բացի, փաստաբանը բարձրացրել է հարց այն մասին, որ նրա նկատմամբ իրականացվող հետապնդումը իրավական հիմնավորում չունի:
Ողջ օրվա ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ, ինչպես նաեւ ներկայացուցիչները մշտական կապի մեջ են եղել Ոստիկանության եւ Քննչական կոմիտեի հետ, որոնք ապահովել են պատշաճ համագործակցություն Պաշտպանի աշխատակազմի հետ: Ի գիտություն են ընդունվել նաեւ Առուշ Առուշանյանին ձերբակալելու վերաբերյալ Քննչական կոմիտեի հրապարակային պարզաբանումները:
Օրվա ավարտին փաստաբանները Պաշտպանին են հասցեագրել Առուշ Առուշանյանի ձերբակալմանն ու նրա նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդմանն առնչվող գրավոր բողոք:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այս պահին ամփոփվում են ՁՊՎ այցի արդյունքները եւ փաստաբանների կողմից Պաշտպանին հասցեագրված բողոքները, ինչպես նաեւ Պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրության արդյունքները, որոնց հիման վրա Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:
Նմանատիպ նյութեր
2180 դիտում
12:36 18-02-2019
ՄԻՊ-ի ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլ և ջրադուլ հայտարարած անձանց հետ
1012 դիտում
11:10 31-10-2023
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել 2 մարզերի ՁՊՎ-ներ, ոստիկանության բաժիններ, դատարաններ
1915 դիտում
21:07 26-12-2019
ՄԻՊ ներկայացուցիչները հերթական անգամ առանձնազրույց են ունեցել հացադուլ հայտարարած կալանավորված Վահե Մելոյանի հետ
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»