211652_close_icon

Առեղծվածային պայթյուն՝ Երևանում. «Infinity»-ն վերածվել է մետաղե ջարդոնի, բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count34119 դիտում article-date 10:30 20-07-2025
Այսօր՝ հուլիսի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցից դեպի ձիարշավարան տանող նոր կառուցված ճանապարհին պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հայկ Գևորգյանի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ «Infinity»  մակնիշի ավտոմեքենան ընթանալիս է եղել, երբ տեղի է ունեցել պայթյուն, ինչից հետո վարորդը՝ Երևանի բնակիչ 52-ամյա Արմեն Պ.-ն, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, մոտ 50-60 մետր առաջ է ընթացել, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին ու հարվածել երկաթե  էլեկտրասյանը։

Մինչ շտապօգնության ժամանումը՝ քաղաքացիները օգնության են հասել վարորդին, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերվել ապա տեղափոխվել հիվանդանոց։

Վարորդի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։

Դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության ծառայողները՝  վարչության պետի տեղակալ Դանիելյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանն ու բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանը։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Աշոտ Բադալյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ժամանել է նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը։

Պայթյունի հետևանքով ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր