211652_close_icon

Ալիևը կրկին նշել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման պայմանները

views-count937 դիտում article-date 23:18 19-07-2025
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բռնազավթված Շուշիում «Գլոբալ մեդիաֆորումի» ժամանակ կրկին հնչեցրել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման պայմանները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ նրա, «խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել երկու հարցի լուծումից անմիջապես հետո՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման»։

«Այո, տեքստը կարող է նախաստորագրվել նախապես, և ադրբեջանական կողմն արդեն հանդես է եկել նման առաջարկով Աբու Դաբիում։ Բայց, ինչպես գիտեք, փաստաթղթի նախաստորագրումը բոլորովին չի նշանակում դրա ստորագրում։ Այսինքն՝ մի բան է համաձայնության բանավոր արտահայտումը, մեկ այլ բան՝ փաստաթղթի յուրաքանչյուր էջի նախաստորագրումը։ Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը», - հայտարարել է Ալիևը։

Նմանատիպ նյութեր