211652_close_icon

Հրդեհ՝ Երևանում. ահազանգ է ստացվել, որ Չեխովի փողոցի նրբանցքներից մեկում տուն է այրվում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ. օպերատիվ են գործել «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ», Երևանի ԳԳՄ-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count14036 դիտում article-date 20:47 07-06-2025
Այսօր՝ հունիսի 7-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չեխովի փողոցի նրբանցքներից մեկում տուն է այրվում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկտից 2 մարտական հաշվարկ: 

Մինչ հրշեջների ժամանումը՝ տանն առաջացած կրակի դեմ պայքարել են տան տերը, հարևանները, ապա ժամանած հրշեջները: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սոս Սերոբյանն ու Արամո Մարգարյանը: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ», Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, սակայն տեղում պարզվել է, որ հրդեհը գազի հետ ոչ մի առնչություն չունի: 
 
Ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չեխովի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 12 տանը: 
 
Ըստ նախնական տեղեկություննեի՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանն ու բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանը: 
 
Թե ինչ է եղել հրդեհի պատճառը, պարզվում է: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Եղիշե Պետրոսյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր