slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
«Ազնավուր» հիմնադրամին նվիրաբերվել են շանսոնյեի կյանքին վերաբերող ավելի քան 300 թանգարանային արժեքներ
211652_close_icon

«Ազնավուր» հիմնադրամին նվիրաբերվել են շանսոնյեի կյանքին վերաբերող ավելի քան 300 թանգարանային արժեքներ

views-count790 դիտում article-date 22:30 17-07-2025
Այսօր «Ազնավուր» հիմնադրամին փոխանցվեցին և ապագայում թանգարանային ցուցադրություններ կազմակերպելու համար նվիրատվության կարգով ի պահ տրվեցին Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը վերաբերող ավելի քան 300 թանգարանային արժեքներ՝ ձայնասկավառակներ, բնօրինակ լուսանկարներ, ամսագրեր, մեծն շանսոնյեի մասնակցությամբ նկարահանված շուրջ 30 կինոֆիլմերի բնօրինակ ազդագրեր, փոստային բացիկներ և այլ նյութեր, որոնք անցյալ տարի ցուցադրվել էին «Քեզ համար, Շառլ» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության ընթացքում:

Հազարավոր այցելուներ հնարավորություն ունեցան ծանոթանալ Շառլ Ազնավուրի 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված այդ ցուցադրությանը, որը հնարավոր դարձավ Ռալֆ Յիրիկյանի մասնակցությամբ ու գործուն աջակցությամբ:

Տարբեր աղբյուրներից ձեռք բերված այս բացառիկ հավաքածուն այսօր պաշտոնապես հանձնվեց «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրին:

 

Նմանատիպ նյութեր