«Ազնավուր» կենտրոնում սգո մատյան է բացվել՝ ի հիշատակ աշխարհահռչակ շանսոնյեի. ուղիղ. Tert.am
Այսօր կեսօրից՝ ժամը 12:00-ից, Երևանի «Ազնավուր» կենտրոնում բացվել է սգո մատյան՝ ի հիշատակ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։
Ինչպես հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2018/10/02/aznavur/2807833]Tert.am[/url]-ը, մարդիկ կենտրոն են բերում ծաղիկներ և մոմեր՝ հարգանքի տուրք մատուցելու Շառլ Ազնավուրի հիշատակին։