211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Արգավանդում արագիլի ոտքը արգելափակվել էր էլեկտրական լարերի մեջ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count23653 դիտում article-date 20:41 16-07-2025
Այսօր՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ բնակավայրում արագիլի ոտքը արգելափակվել է էլեկտրական լարերի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ օղակի հրամանատար Ռոմիկ Հարությունյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել է նաև Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը՝ օղակի հրամանատար Գևորգ Հովսեփյանի գլխավորությամբ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի տեսաօպերատորը։

Հրշեջ-փրկարարները արագիլին հանել են արգելափակումից և իջեցրել, սակայն արագիլը սատկել էր։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր