211652_close_icon

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. հեղուկ գազ տեղափոխող «Volvo» բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջվել. օպերատիվ են գործել Սևանի փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count20252 դիտում article-date 11:00 16-07-2025
Այսօր՝ հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Մինաս Վ.-ն իր վարած «Volvo» մակնիշի բեռնատարով, որը շահագործվում է հեղուկ գազ տեղափոխելու համար, Երևան-Սևան ավտոճանապարհի 76 կմ հատվածում՝ Սևանի թունելի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել և հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս՝ բախվելով երկաթե արգելապատնեշին: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Բեռնատարը բարձված է եղել մոտ 20 տոննա հեղուկ գազով:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրաանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գարիկ Դավթյանն ու Վահե Քոչարյանը: 
 
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի   

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 179+
179+

Նմանատիպ նյութեր