211652_close_icon

Փաշինյանն ամեն գնով փորձում է թաղել այն ամենը, ինչը կապված է Արցախի հետ. Տիգրան Աբրահամյան

views-count1801 դիտում article-date 20:45 14-07-2025
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հատկապես վերջին օրերին արցախցիների նկատմամբ իշխանության դրսևորած պահվածքը` ապօրինություններից մինչև անհարգալից վերաբերմունք, ունի մեկ պատճառ, որի անունն է Նիկոլ Փաշինյան:

Փաշինյանն ամեն գնով փորձում է թաղել այն ամենը, ինչը կապված է Արցախի հետ, դրանով փորձելով և´ հանձնումը մոռացության տալ, և´ գոհացնել թուրք-ադրբեջանական տանդեմին:

ՔՊ-ն իր վերարտադրությունն ապահովելու հարցում արտաքին կոնսեսուսի վրա է աշխատում, որտեղ առանցքային դեր է վերապահված Թուրքիային, ու այս ճանապարհին ցանկացած դիմադրություն կամ դրա փորձ կոշտ ճնշվելու է»:

 

Նմանատիպ նյութեր