211652_close_icon

Ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով կմատակարարվի Սիրիա

views-count514 դիտում article-date 22:09 14-07-2025
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ։ Հանդիպման ընթացքում Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) և Սիրիայի կառավարության միջև ստորագրվել է էներգետիկ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Ըստ այդ հուշագրի՝ նախատեսվում է ադրբեջանական գազը  Թուրքիայի տարածքով մատակարարել Սիրիա։ Ալիևը  նշել է, որ դա նախատեսվում է իրականացնել մոտ ապագայում։

Նշվում է, որ Սիրիան ներկայումս ունի էներգետիկ լուրջ խնդիրներ և ադրբեջանական գազի մատակարարումը կնպաստի այդ երկրի էներգետիկ անվտանգությանը։

Բացի այդ հուշագրով նախատեսվում է էներգակիրների և նավթային պաշարների որոնման ոլորտում համագործակցություն ու համակարգում:

Ermenihaber

Նմանատիպ նյութեր