211652_close_icon

Կրկին փաստում ենք, որ ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն. ՀՅԴ

views-count739 դիտում article-date 15:49 13-07-2025
Կրկին փաստում ենք, որ, ինչպես արձանագրել էինք մեր նախորդ հայտարարություններում, ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն։

Այս մասին նշվում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության տեքստը ստորև՝
Տեղեկացնում ենք, որ այսօր՝ հուլիսի 13-ին,  ՁՊՎ-ից ազատ են արձակվել նախորդ օրերին ապօրինի կերպով ձերբակալված անձանցից հինգը։

Նրանցից որևէ մեկի նկատմամբ մինչ այս պահը որևէ մեղադրանք չի առաջադրվել՝ իրավական հիմքերի բացակայության պատճառով։

Ավելի վաղ երկու ամսով կալանավորվել է տասնութամյա Անդրանիկ Չամիչյանը, ում մոտ հայտնաբերվել էին բացառապես օրինական և սթրայքբոլ խաղի համար նախատեսված պարագաներ։

Ձերբակալվածներից մեկ այլ քաղաքացու նկատմամբ, որի բնակարանում ավելի ուշ հայտնաբերվել էր մեկ նռնակ, նույնպես կիրառվել է երկամսյա կալանք։ Ուշագրավ է, որ այս դեպքում մեղադրող կողմը հրաժարվել է ահաբեկչության կազմակերպման մեղադրանքից, և քաղաքացին կալանավորվել է միայն ապօրինի զինամթերք պահելու մեղադրանքով։

Այսպիսով, կրկին փաստում ենք, որ,  ինչպես արձանագրել էինք մեր նախորդ հայտարարություններում, ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն։ Կրելով բացահայտ քաղաքական ենթատեքստ ու նպատակադրում՝ դրանք նպատակ էին հետապնդում մոլորեցնել և ահաբեկել հանրությանը։

Շինծու այս քրեական գործերի բոլոր մանրամասները հանրությանը ներկայացնելու նպատակով,  երկուշաբթի՝ հուլիսի 14-ին, ժամը 14:00-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում (Հանրապետության 30) կկազմակերպվի մամուլի ասուլիս՝ գործով ներգրավված փաստաբանների մասնակցությամբ։

ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու ասուլիսը։
 

Նմանատիպ նյութեր