211652_close_icon
views-count1846 դիտում article-date 20:14 02-02-2026

Ի սկզբանե անհիմն էր Արշակ Սրբազանի կալանքի միջնորդությունը բավարարելը, հույս ունեմ, որ այսօր որոշակի փոփոխություն կլինի․ պաշտպան

 Հույս ունեմ, որ այսօր որոշակի փոփոխություն կլինի, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանը` խոսելով Արշակ սրբազանի կալանք խափանման միջոցը փոխելու մասին։

«Ի սկզբանե անհիմն էր Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը բավարարելը, հույս ունեմ, որ այսօր որոշակի փոփոխություն կլինի։ Հասկանալի է՝ ինչ է կատարվում մեր երկրում, այս ամբողջ իրավական ոլորտում ճնշումները դատավորների նկատմամբ ԲԴԽ համակարգի կողմից, բայց, այնուամենայնիվ, հույս ունեմ։ Իրավական պետության պարագայում այդ հույսը կլիներ համոզմունք»,-Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ ասաց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը։

Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ Արշակ սրբազանի գործով իրեղեն ապացույց է անհետացել, Հարությունյանը նշեց՝ այս պահին ստույգ ինֆորմացիա չկա, կփորձի այսօր ճշտել։

Նմանատիպ նյութեր