Բասկետբոլ․ Կանանց Հայաստանի Մ16 հավաքականը եզրափակչում է
Կանանց Հայաստանի Մ16 հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Կիսաեզրափակիչ խաղում Հայաստանի հավաքականը 72:65 հաշվով հաղթեց Մալթայի հավաքականին և դուրս եկավ եզրափակիչ:
Հանդիպման ամենաարժեքավոր խաղացողը Ավա Սեդա Ղարիբն էր՝ վաստակած 21 միավորով: Նա նաև 17 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 4 արդյունավետ փոխանցում:
Առաջնության եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 13-ին: Հայաստանի մրցակիցը Կիպրոսի հավաքականն է: