Տերյանական օր. վերականգնվել է Վահան Տերյանի տուն-թանգարանը․ Ժաննա Անդրեասյանը Վրաստանում է
Այսօր՝ հուլիսի 12-ին, Վրաստանի Գանձա գյուղում տեղի կունենա հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի վերականգնված տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը, ինչպես նաև «Տերյանական օր» ավանդական տոնակատարությունը։
Բացման հանդիսավոր արարողությունից հետո նախատեսված է շրջայց վերականգնված տուն-թանգարանում, ինչպես նաև մշակութային ծրագիր:
Նշենք, որ մեծանուն բանաստեղծի տուն-թանգարանի բացման արարողությանը ներկա է լինելու ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Վերջինս Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեին։
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է հուլիսի 12-ին Գանձա գյուղում Վահան Տերյանի տուն-թանգարանի վերաբացման կարևորությունը՝ շեշտելով, որ բացման արարողությանը համատեղ մասնակցությունը Հայաստան-Վրաստան մշակութային կապերի ամրապնդման խթան կհանդիսանա։