211652_close_icon
views-count1243 դիտում article-date 19:45 10-07-2025

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները շուտով կհամաձայնեցնեն բանակցությունների նոր փուլը. Ռյաբկով

Մոսկվան և Վաշինգտոնը իրենց հարաբերություններում «նյարդայնացնող հարցերի» շուրջ խորհրդակցությունների երրորդ փուլի ամսաթվերի շուրջ համաձայնեցման փուլում են։

Դրա մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Ըստ իս՝ մենք շուտով կորոշենք խորհրդակցությունների երրորդ փուլի ամսաթվերը, որտեղ կքննարկվեն զուտ երկկողմ հարցերը կամ, ինչպես դրանք արդեն որոշ ժամանակ անվանում են, նյարդայնացնող հարցերը»,- նշել է դիվանագետը։

Նմանատիպ նյութեր