211652_close_icon

Տավուշում և Լոռիում 19 ընտանիքներ հեղեղումներից հետո չեն ստացել փոխհատուցում. կառավարությունը հատկացրեց 6,6 մլն դրամ

views-count1960 դիտում article-date 12:35 10-07-2025
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 10–ի նիստում որոշեց 6,6 մլն դրամ տրամադրելՀՀ Լոռուև Տավուշի մարզերում 2024–ի մայիսի 25-26-ին հեղեղումներիպատճառով հայտարարվածաղետի գոտիների տարածքներումգյուղատնտեսության ոլորտումբնակչությանը պատճառված վնասիաջակցության տրամադրումմիջոցառմանը։

Միջոցառման իրականացմանհամար ոչ ֆինանսականցուցանիշ է սահմանվելաջակցություն ստացող տնտեսավարողներիթիվը՝ 19 շահառու։

Հիմնավորման մեջ նշվում է, որ կան բնակիչներ, որոնք հեղեղումների հետեւանքով գյուղատնտեսության ոլորտում կրել են վնասներ, սակայն տարբեր պատճառներով չեն օգտվել Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման օժանդակությունից։

Նշենք, որ Այս ծրագրով աջակցություն է ստացել շուրջ 580 շահառու, փոխհատուցման գումարը կազմել է 158,8 մլն դրամ, որից՝ Լոռու մարզից 273 շահառու (109,8 մլն դրամ), իսկ Տավուշի մարզից՝ 307 շահառու (49,0 մլն դրամ):

Լոռու մարզից գրությամբ ներկայացվել է 14 տուժած բնակիչների վերաբերյալ տեղեկատվություն, համաձայն որի մեկ տնտեսավարողի բնակավայրը (Ձորագյուղ) ընդգրկված չի եղել աղետի գոտու բնակավայրերի ցանկում, իսկ մնացած 13 տնտեսավարողները չեն ստացել աջակցություն հիմնականում տեղեկացված չլինելու և այլ տեխնիկական պատճառներով։ Ըստ ներկայացված տեղեկատվության, նշված թվով 13 տնտեսավարողների վնասի չափը կազմել է շուրջ 5 մլն դրամ:

Տավուշի մարզից ստացված տեղեկատվության համաձայն՝ Նոյեմբերյան համայնքի թվով 6 բնակիչներ տարբեր պատճառներով չեն օգտվել օժանդակությունից։ Նշված թվով 6 բնակիչների կրած վնասի չափը ներկայացված տեղեկատվությամբ գնահատվել է շուրջ 1,6 մլն դրամ։

Նմանատիպ նյութեր