Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ քրեական ոստիկանները պարզել են, որ գազալցակայաններից մեկը, թաքցնելով ընկերության իրական շրջանառությունը, խուսափել է հարկերից և պետությանը պատճառել շուրջ 57 մլն դրամի վնաս
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային 15/2 հասցեում որպես ավտոգազալիցքավորման ճնշակայան գործող «ՌՈՅԱԼ ԳԱԶ» ՍՊԸ տնօրինությունը՝ ի դեմս հիմնադիր-տնօրեն, Երևանի բնակիչ 45-ամյա Արմեն Բ․-ի օրենսդրությամբ սահմանված և հարկման հիմք հանդիսացող հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով, թաքցնելով ընկերության իրական շրջանառությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ տեղեկությունների ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերի հարկեր, մասնավորապես՝ 2023թ. դեկտեմբերից մինչև 2025թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից ձեռք է բերվել ընդհանուր 261 մլն դրամի մոտ 2 մլն կգ սեղմված բնական գազ, սակայն նույն ժամանակահատվածում հաշվապահորեն ձևակերպվել և իրացվել է ընդհանուր՝ 447 մլն 539 հազար դրամի մոտ 1,5 մլն կգ սեղմված բնական գազ, իսկ ձեռք բերված մնացած 452 հազար կգ սեղմված բնական գազի իրացումը թաքցվել է՝ դիտավորությամբ չվճարելով առանձնապես խոշոր չափերի հարկեր և պետությանը պատճառելով 57 մլն դրամի վնաս:
Դեպքի փաստով քրեական ոստիկանություն փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտե։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։