211652_close_icon

Պուտինը քաղաքավարի մարդ է, որը երբեք չի հրաժարվում երկխոսությունից. Լավրովը՝ Մակրոնի հետ զրույցի մասին

views-count442 դիտում article-date 13:31 06-07-2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերցրել է հեռախոսը, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է իրեն, քանի որ նա երբեք չի հրաժարվում երկխոսությունից, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Նշենք, որ Պուտինը և Մակրոնը երեքշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է ավելի քան երկու ժամ:

«Գիտեք, իմ կարծիքով, պատասխանը ակնհայտ է։ Պատասխանը թաքնված է այն սկզբունքներում, որոնք առաջնորդում են Ռուսաստանի նախագահին։ Իսկապես քաղաքավարի մարդ, հեռատես քաղաքական գործիչ, որը երբեք չի հրաժարվում երկխոսությունից»,- ասել է Լավրովը։

 

Նմանատիպ նյութեր