733 դիտում
13:12 06-07-2023
Ստեփանակերտը երբեք չի հրաժարվել Բաքվի հետ երկխոսությունից, բայց այն անհնար է շրջափակման պայմաններում. ԱՀ ԱԳՆ ղեկավար
Արցախը երբեք չի հրաժարվել Բաքվի հետ երկխոսությունից։ Այլ հարց է, որ բանակցությունները չեն կարող ընթանալ ճնշման տակ, ուղեկցվել շրջափակմամբ, սպանություններով եւ սադրանքներով։ Այս մասին Երեւան-Ստեփանակերտ տեսակամրջի ժամանակ ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը։
Նախարարի խոսքով՝ արցախյան կողմը առավել շահագրգռվածն է իրական երկխոսության հարցում։ «Բայց որպեսզի երկխոսությունը կառուցողական լինի, պետք է համապատասխանի որոշ պահանջների»,- ասել է Ղազարյանը՝ ավելացնելով, որ այս հարցի վերաբերյալ առաջարկներ են ստացվել տարբեր երկրներից, միջազգային կազմակերպությունների ղեկավարներից։ Նա հիշեցրել է, որ փետրվարի 24-ին եւ մարտի 1-ին տեղի են ունեցել հանդիպումներ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ, նրանց տեղակայման վայրում, որոնց ընթացքում քննարկվել են տեխնիկական բնույթի հարցեր։ Բայց ադրբեջանական կողմը լիովին խեղաթյուրել է այդ հանդիպումների բովանդակությունը։ Հետո տեղի ունեցավ դիվերսիան, երբ սպանվեց 3 ոստիկան, մեկը վիրավորվեց։
«Անհնար է ճնշման տակ իրականացվող հանդիպումներն անվանել երկխոսություն եւ բանակցություն։ Ադրբեջանական կողմը պետք է դադարեցնի շրջափակումը, վերականգնի մատակարարումների հնարավորությունը, մենք պետք է տեսնենք, որ իրավիճակը փոխվում է։ Նրանք պետք է ցույց տան, որ պատրաստ են երկխոսության»,- ասել է Ղազարյանը։ Նա հավելել է, որ ղարաբաղյան կողմը ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել, որոնք Բաքուն մերժել է։

Նմանատիպ նյութեր
4776 դիտում
14:18 24-07-2014
Վրաստանը մտադիր չէ Ուկրաինայի պատճառով հրաժարվել Մոսկվայի հետ կառուցողական երկխոսությունից. Վրաստանի վարչապետ
2798 դիտում
15:28 23-09-2020
Ուկրաինայի նախագահը ՌԴ նախագահի հետ երկխոսությունից ավելի մեծ արդյունավետություն է ակնկալում
Այս բաժնից
1357 դիտում
21:26 02-01-2025
Արամ Ա Վեհափառ Հայրապետը Լիբանանում պապական նվիրակի հետ է հանդիպել
1210 դիտում
19:54 02-01-2025
Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր առաքելությանը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն