Մալթա դեսպանի հետ քննարկվել են առողջապահության ոլորտում համագործակցության շրջանակները
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը հանդիպել է Հայաստանում Մալթայի Ինքնիշխան ուխտի դեսպան Դոմենիկո Արդուինիի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին` Արմեն Գասպարյանն ընդգծել է երկուստեք բարիդրացիական հարաբերությունները, համագործակցության ակտիվ փուլ սկսելու պատրաստակամությունը:
Հյուրերը ներկայացրել են դեսպանության կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերը, ինչպես նաև առողջապահության ոլորտում համագործակցության շրջանակները, մասնավորապես՝ «Բամբինո Ջեզու» մանկական հիվանդանոցի հետ փորձի փոխանակում, բուժման կազմակերպում, պրենատալ խնդիրների ախտորոշում, հեռավար խորհրդատվություն:
Նախարարի տեղակալը կարևորել է բոլոր ուղղություններով համագործակցությունը, առաջարկել ընդլայնել շահառուների ներգրավվածությունը, գործուն քայլեր ձեռնարկել տեխնիկական օժանդակության տրամադրման առումով։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շրջայց կազմակերպել ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն` տեղում ծանոթանալու ծառայություններին, պայմաններին, քննարկել «Բամբինո Ջեզու» մանկական հիվանդանոցի հետ համագործակցության շրջանակները: