slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Իմ հանդեպ վստահության մակարդակի անկումը հասել է մի կետի, որ ես հրաժարական եմ տվել. Արայիկ Հարությունյանը՝ Բաքվում
211652_close_icon

Իմ հանդեպ վստահության մակարդակի անկումը հասել է մի կետի, որ ես հրաժարական եմ տվել. Արայիկ Հարությունյանը՝ Բաքվում

views-count3334 դիտում article-date 23:11 30-06-2025
«Իմ հանդեպ վստահության մակարդակի անկումը, ի վերջո, հասել է մի կետի, որ ես հրաժարական եմ տվել». նման խոստովանություն է արել այսօր Բաքվում կայացած «դատավարության» ժամանակ Արցախի նախկին առաջնորդ Արայիկ Հարությունյանը: Նա հերքել է որևէ դավադրության մասին լուրերը։

Հարցաքննվել է նաև մեկ այլ առաջնորդ՝ Արկադի Ղուկասյանը։

Նրան հարցեր են ուղղվել «Բեյզ Մեթըլս» հանքարդյունաբերական ընկերության (սեփականատեր Վալերի Մեժլումյան) գործունեության վերաբերյալ, որը 2022 թվականին կասեցրել է Լեռնային Ղարաբաղի Կաշենի հանքավայրի շահագործումը: Ղուկասյանը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ասել է, որ «ստացված պղինձը արտահանվել է Հայաստան»:

Նիստին հիշատակվել է նաև Արցախում ներդրող Վարդան Սրմաքեշի բիզնեսը, ինչպես նաև «Հայաստան» բարեգործական հիմնադրամի և «Ղարաբաղ Տելեկոմի»աշխատանքը։ Ղուկասյանը նաև պատմել է, որ 2020 թվականի հոկտեմբերի 18-20-ը ինքը Բակո Սահակյանի հետ եղել է Երևանում և խնդրել Նիկոլ Փաշինյանին դադարեցնել պատերազմը:

«Դատավարությանը» կշարունակվի հուլիսի 3-ին:

 

Նմանատիպ նյութեր