211652_close_icon

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ Սևանում «Արևիկ առողջարան»-ի տնօրենը «Toyota»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 74-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count3187 դիտում article-date 12:10 28-06-2025
Հունիսի 25-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Արտակ Խ․-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Նալբանդյան փողոցի թիվ 61 շենքի դիմաց հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ 74-ամյա Նազիկ Խ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի և վաշտի հրամանատար Սերգեյ Զաքարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Էրիկ Գրիգորյանը և Նարեկ Կարապետյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Կիրակոսյանի գլխավորությամբ։

Վրաերթի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Արտակ Խ․-ն «Արևիկ առողջարան» ՍՊԸ տնօրենն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր