Ողբերգական, առեղծվածային ու սկանդալային դեպք՝ Սյունիքի մարզում․ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ 45-ամյա տղամարդը թունավորման եղանակով սպանել է իր տատին և այլ անձանց, սակայն արձանագրվել է՝ որպես հանկարծամահություն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 25-ին ողբերգական, առեղծվածային ու սկանդալային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդը 2022 թվականի հունվարին թունավորման եղանակով սպանել է իր 83-ամյա տատին, սակայն դեպքը արձանագրվել է՝ որպես հանկարծամահություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանություն հրավիրված քաղաքացին հայտնել է, որ իր ասածները կարող են հաստատել ծնողները՝ 62-ամյա հայրը և 62-ամյա մայրը, «Կապանի» պոլիկլինիկայի տնօրեն Նարինե Գրիգորյանը, 64-ամյա ամուսինը, բարեկամուհին և տատի խնամակալը։ Տղամարդը ոստիկաններին հայտնել է նաև, որ իր նշած անձը թունավորման եղնակով սպանել է նաև այլ անձանց։
Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում «սպանություն» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։