Արտառոց դեպք՝ Երևանում․ ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ տղամարդը «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ինքնաբավարարմամբ է զբաղվում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Հաղթանակ» զբոսայգում ՝ «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ, անհայտ տղամարդը ինքնաբավարարմամբ է զբաղվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկան Մարտիրոսյանի գլխավորությամբ և «Հաղթանակ» զբոսայգում գտնվող նշված հուշարձանի մոտ նշված քաղաքացին չի հայտնաբերվել, իսկ ոստիկաններին ՌԴ քաղաքացի Մ․Դ․-ն հայտնել է, որ նշված վայրում նկատել է «Honda» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը, իր կարծիքով, ձեռնաշարժությամբ է զբաղվելիս եղել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժին է հրավիրվել նշված ավտոմեքենայի վարորդ Լ․ Թ․-ն, ով հայտնել է, որ ձեռնաշարժությամբ չի զբաղվել, այլ վարորդի նստատեղին նստած գլուխը կախ վիճակում՝ ղեկին դրված, ֆինանսական հաշվարկներ է կատարել։
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։