Խոշոր հրդեհ՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի հարակից տարածքում. քաղաքացիների, հրշեջների ու պարեկների շնորհիվ բազմաթիվ շինություններ չհայտնվեցին կրակի ճիրաններում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աշտարակի խճուղում՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի հարևանությամբ, խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել և կա վտանգ, որ այն կտարածվի դեպի հարևան շինություններ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները,ապա ժամանած հրշեջները մարել են մոտ 1500 քմ չոր, խոտածածկ տարածքում առաջացած կրակը:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Լյուդվիգ Սահակյանն ու Արման Բաբայանը, ովքեր նույնպես քաղաքացիների ու հրշեջների հետ պայքարել են կրակի տարածման դեմ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածեր չկան, իսկ եթե սրտացավ քաղաքացիները, հրշեջներն ու պարեկները օպերատիվ չգործեին, կրակը էլ ավելի էր տարածվելու ու կրակի ճիրաններում կհայտնվեին նաև բազմաթիվ շենք-շինություններ:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։