211652_close_icon
views-count4708 դիտում article-date 09:49 26-06-2025

Փաշինյանին վերագրվող կեղծ ձայնագրություն է ստեղծվել․ խոսնակ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրվող կեղծ ձայնագրություն է ստեղծվել։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ 

«Որոշ արկածախնդիրներ փորձել են հասարակությանը մոլորեցնել՝ վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն ստեղծելով։

Նման շինծու մեթոդներով հասարակությանը շեղելու և ապատեղեկատվություն տարածելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման»,- գրել է Բաղդասարյանը։

Նմանատիպ նյութեր