211652_close_icon

Մահվան ելքով վրաերթ՝ Գյումրիում. «Opel»-ը վրաերթի է ենթարկել Գյումրու քաղաքապետարանի կումունալի աշխատակցին. վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count32672 դիտում article-date 09:36 26-06-2025
Այսօր՝ հունիսի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 07:00-ի սահաններում Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Գարեգին Ա.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ 58-ամյա Արմենուհի Ս.-ին: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Գյումրու բժշկական կենտրոնի բուժանձնակազմը վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է Գյումրու բժշկական կենտրոն: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ: 
 
Դեպքի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
 
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում ՊԾ Շիրակի մարզի գումարտակ, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է: 
 
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, մահացածն էլ աշխատում էր Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնում:
 
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր