211652_close_icon

Երևանում չինովնիկների փնթի աշխատանքի պատճառով «Hyundai»-ը բախվել է հաստաբուն ծառին. կա վիրավոր, օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count17924 դիտում article-date 11:54 25-06-2025
Այսօր՝ հունիսի 25-ին, Երևանում «մարդաբոյ» փոսը խոշոր ավտովթարի պատճառ է դարձել: 

Ժամը 00:35-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոմեքենան Մովսես Խորենացի փողոցում ճանապարհի շինարարության փնթի կահավորման պատճառով բախվել է ծառին: 
 
Ինչպես հայտնում է հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վլադիմիր Վաթյանն ու Անդրանիկ Մարգարյանը: 

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Նարեկ Պետրոսյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառներից մեկը եղել է այն, որ ճանապարհը կառուցողները կամ մարդաբոյ փոսի հեղինակները աշխատանքը կատարել են փնթի, նույնիսկ բացակայել են հատուկ լուսային փարոսիկներն ու ժապավենները, ինչը հնարավորություն կտար վարորդին նկատել, որ նշված հատվածում կա ճանապարհի խոչընդոտ և տեղի չէր ունենա վթարը: 
 
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր