Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մոտոցիկլը և «Isuzu»-ն․ մոտոցիկլավարը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 53 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 48-ամյա Անատոլի Կ․-ի վարած մոտոցիկլը և 67-ամյա Արայիկ Հ․-ի վարած «Isuzu» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը և ուղևոր, Երևանի բնակիչ 45-ամյա Աննա Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ապա տեղափոխել «Սևան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկան Սիմոնյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։