211652_close_icon

Սպիտակում մուտք են գործել «Մեծ Պարնի առողջության կենտրոն»-ի տնօրենի բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր

views-count1819 դիտում article-date 10:25 24-06-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 9-ին գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Շվեյցարական թաղամասում բնակարանային գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Սպիտակի բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչության ծառայողներին Լոռու մարզի բնակիչ 65-ամյա Մարինե Լ․-ն հայտնել է, որ խոհանոցի ճաղավանդակը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով մուտք են գործել նշված բնակարան, խառնել տան իրերը և իր ննջասենյակից գողացել են ոսկյա զարդեր։

Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժողը աշխատում է «Մեծ Պարնի առողջության կենտրոնում»՝ որպես տնօրեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր