211652_close_icon

ԱՄՆ ներգրավածությունը իրանական հարվածներին խոսում է տարածաշրջանում առկա ծանր ու անկանխատեսելի հետևանքների մասին․ Տիգրան Աբրահամյան

views-count2407 դիտում article-date 11:13 22-06-2025
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ ԱՄՆ հարվածները ոչ միայն Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրության հանգուցալուծում չեն, այլ վտանգավորության աստիճանը մի քանի անգամ բարձրացնող քայլեր:

Միաժամանակ իրանական կողմից տեղեկատվություն կա, որ այդ հարվածներին ընդառաջ, ընդհանուր տարհանում է տեղի ունեցել, սակայն ԱՄՆ ներգրավածությունը իրանական հարվածներին ինքնին խոսում է տարածաշրջանում առկա ծանր ու անկանխատեսելի հետևանքների մասին:

ԱՄՆ-ն իր բարձր հեղինակությունը չօգտագործեց և անհրաժեշտ ջանքեր չգործադրեց թեմայի խաղաղ հանգուցալուծման համար, ավելին` իր գործողություններով նպաստում հակամարտության խորացմանն ու նոր ուժով բորբոքմանը»:

Նմանատիպ նյութեր