Արտակարգ դեպք՝ Երևանում. փրկարարները 60-ամյա տղամարդուն, ով նստել էր խանութի ծածկին և կարող էր ընկնել, անվտանգ տեղափոխել են բնակարան. ժամանել է Շենգավիթի ոստիկանապետը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Գարեգին Նժդեհի թիվ 7 շենքի բնակարաններից մեկից (2-րդ հարկ), նստել է խանութի ծածկի վրա և առկա է ընկնելու վտանգ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազանգ է ստացվել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշարկ:
Ժամանել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ:
Փրկարարներին հաջողվել է այդ տղամարդուն տեղափոխել անվտանգ վայր, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան հանձնել է իր խնամակալին:
Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ այդ տղամարդը նշված շենքի բնակիչ 60-ամյա Վ. Ճ.-ն է:
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
Տեսանյութը կարող եք դիտել SHAMSHYAN.com-ի տելեգրամի ալիքում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։