Թուրք ու ադրբեջանցի գործարարները Կարսում քննարկել են ներդրումային հնարավորությունները
Կարսում թուրք և ադրբեջանցի գործարարների մասնակցությամբ կայացել է «Սահմանակից նահանգների տնտեսական ֆորումը»։ Ֆորումի նպատակն է գնահատել Թուրքիայի հետ երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև ներդրումների ու համագործակցության հնարավորությունները։
Միջոցառումը կազմակերպվել է Կարսի առևտրարադյունաբերական պալատի կողմից և ներկա են գտնվել Կարսի նահանգապետ Զիյա Փոլաթը, քաղաքապետ Օթուքեն Սենգերը, Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը, Ադրբեջանի փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման գործակալության (KOBIA) ղեկավար Օրհան Մամեդովը։
Փոլաթը ներկայացրել է Կարսում առկա ներդրումային հնարավորությունները և թուրք ու ադրբեջանցի գործարարները մտքեր են փոխանակել արվելիք ներդրումների վերաբերյալ։
Ermenihaber