211652_close_icon

Ինչ նպատակով է իսրայելական կողմը թիրախավորել Իրանի պետական հեռուստաընկերությունը. Վարդան Ոսկանյան

views-count2182 դիտում article-date 23:45 16-06-2025
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան ալիքում գրում է․ «Իրանի պետական հեռուստաընկերության շենքին հասցված այսօրվա իսրայելական հարվածը, կարծես թե, հետապնդում է հիմնական մեկ նպատակ։

Չնայած սոցցանցերում ակտիվացած հենց Իրանի ներսից գործող հակաիրանական զանազան խմբեր, որոնց ձերբակալությունների մասին իրանական կողմը պարբերաբար տեղեկատվություն է տարածում, փորձում են խուճապ և հուսալքություն սերմանել երկրի բնակչության շրջանում, այսուհանդերձ, իրանցիների գերակշիռ մասը տեղեկատվություն է ստանում հենց պետական հեռուստաալիքներից։

Ուստի դրա աշխատանքի խաթարումը կարող է ապահովել տեղեկատվության աղբյուրների հակաիրանական սեգմենտի զգալիորեն պակաս մրցակցային պայմաներում աշխատանքը, ինչը, բնականաբար, բխում է Իսրայելի շահերից»։

 

Նմանատիպ նյութեր