Ավտովթար՝ Երևանում. Ոստիկանության պոլիկլինիայի դիմաց բախվել են թիվ 54 երթուղու «MAN» մակնիշի ավտոբուսն ու «SAIPA» մակնիշի ավտոմեքենան. օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Աբովյան փողոցում՝ Ոստիկանության պոլիկլինիկայի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 66-ամյա Կարապետ Մ.-ի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 54 երթուղու «MAN» մակնիշի ավտոբուսն ու 61-ամյա Ալբերտ Կ.-ի վարած «SAIPA» մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մանուկ Վարդանյանն ու Վահրամ Հակոբյանը:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։