Չեմ ասում, որ դա պարտադիր տեղի է ունենալու, բայց պետք է հաշվի առնել, որ իրադարձությունները զարգանում են շատ արագ. Անդրանիկ Հարությունով
Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը ֆեյսբուքում գրել է.
«Հարգելի՛ ընկերներ և վարձակալներ,
Կանխատեսվող Իրանից հնարավոր միգրացիոն հոսքի ֆոնին ցանկանում եմ հիշեցնել հետևյալը․
Եթե վարձակալության պայմանագիր չունեք՝ անպայման կնքեք։
Եթե արդեն ունեք պայմանագիր, ոչ մի դեպքում մի՛ համաձայնեք բնակարանի վարձավճարի միակողմանի թանկացմանը սեփականատիրոջ կողմից։
Նման դեպքերում անպայման դիմեք իրավաբանի։
Մենք ցավալի փորձ ենք ունեցել թե՛ Ռուս-Ուկրաինական պատերազմի, և թե՛ Արցախահայերի բռնի տեղահանման ժամանակ՝ երբ մարդկանց ընտանիքներով վտարում էին բնակարաններից՝ ավելի թանկ վարձակալներին հանձնելու ակնկալիքով։
Շեշտում եմ՝ խոսքը հավանական և կանխատեսելի միգրացիոն հոսքի մասին է։
Չեմ ասում, որ դա պարտադիր տեղի է ունենալու, բայց պետք է հաշվի առնել, որ իրադարձությունները զարգանում են շատ արագ։
Խրախուսվում է կիսվելը, որպեսզի տեղեկատվությունը հասնի առավել շատ մարդկանց»։