Կաթողիկոսին հեռացնելու քայլերը տեղավորվելու են Սահմանադրության, օրենքների և բարոյականության շրջանակներում. Դավիթ Խուդաթյան
Վստահ եմ՝ ինչպես մեր բոլոր քայլերը, այնպես էլ այս քայլը տեղավորվելու է ՀՀ Սահմանադրության, օրենքների և բարոյականության շրջանակներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Դվաիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով՝ վարչապետի՝ Վեհափառին Վեհարանից հեռացնելու համար աշխատանքային խմբի ձևավորմանը և հարցին՝ ինչպե՞ս են դա անելու:
«Քաղաքական ակցիաներ չեն լինելու, որովհետև մեր մոտիվացիան քաղաքական չէ: Ինձ անձամբ այս հարցը հետաքրքիր է, որպես հայ քրիստոնյա և կուսակրոնության հետ կապված ուխտի թվացյալ խախտումն էլ կամ արդեն հայտարարված խախտումն էլ այս տրամաբանության մեջ է:
Ենթադրում եմ, որ աշխատանքային խումբը պաշտոնյաներից կազմված չի լինելու, կազմված է լինելու քաղաքացիներից, չեմ բացառում, որ նաև հոգևորականներից, գործող կամ նախկին, և կարծում եմ, որ այս տրամաբանության մեջ ամբողջ իմ ասածը տեղավորում է»,- ասաց նա:
Հարցին՝ ինչպե՞ս է պարզվելու որ խորհդի անդամները մաքրամաքուր մարդիկ են կա որ ամեն օր աղոթում են, նա ասաց. «Վարչապետը դրա հետ կապված նաև մեխանիզմ է ասել, հասկանալի է, որ որոշակի բաներ անձի ազնվության են թողելու, նույն ձեր ասած, օրինակ ամեն օր աղոթելու հանգամանքը, բայց մենք նաև վստահենք, որ այլ բաների մասով ստուգման մեխանիզմներ կան:
Այնտեղ, որտեղ հնարավոր է ստուգում իրականացնել, ստուգում կիրականացվի, այնտեղ, որտեղ պիտի թողենք մարդու ազնվությանը, մենք կթողնենք մարդու ազնվությանը։
Խուդաթյանը նշեց, որ հաշտ չէ առաջին հերթին այն կարգերի և ավանդույթների խախտման հետ, որը, ցավոք սրտի, տեղի է ունեցել վերջին տարիներին եկեղեցու շատ հոգևորականների կատարմամբ:
«Ինձ մոտ տպավորություն է, որ շատերը քրիստոնյաներից հաշտ են կուսակրոնության խախտման հետ, և այդ հաշտ լինելն իմ մոտ առնվազն տարակուսանք է առաջացնում: Նաև թվացյալ տպավորություն կա, որ լրագրողական համայնքից շատերն են հաշտ այս մտքի հետ, և ընդամենը հարցն ուղղվում է նրա համար, հասկանալու, թե մեր շահագրգռվածությունն ինչպիսին էր վերջին ժամանակներում խոսելու դրա մասին»,- հայտարարեց նա:
Հարցին՝ դուք ազնի՞վ եք, երբ ասում եք խնդիրը կուսակրոնությունն է, այլ ոչ թե ձեր քաղաքականությանը հակառակ նրանց հայտարարություններն են, նա ասաց. «Մենք ազնիվ ենք:
Մենք ազնիվ ենք ոչ միայն այս հարցում, այլև ՀՀ քաղաքացիների հետ ուրեմն շփման հիմնական պատճառը այս հարցի բարձրացման, այո, դա է»:
Նա նաև նշեց, որ Շվեյցարիայում Վեհափառի ունեցած ելույթը կապ չունի այս որոշման հետ:
«Շատ շրջանակներ փորձում են կապել, բայց իրականում դա պայմանավորված է այն հանգամանքով, ինչի մասին ասացի»,- նշեց նա։