211652_close_icon

ԱՄՆ-ն և Չինաստանը Լոնդոնում վերսկսել են բանակցությունները

views-count505 դիտում article-date 18:06 10-06-2025
ԱՄՆ-ն և Չինաստանը հունիսի 10-ին Լոնդոնում սկսել են բանակցությունների երկրորդ օրը, որի ընթացքում կողմերը կփորձեն համաձայնության հասնել առևտրի հետ կապված տարաձայնությունների շուրջ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունները փորձում են համաձայնության գալ առանցքային տեխնոլոգիական և արդյունաբերական ապրանքների արտահանման թույլտվության շուրջ և խուսափել առևտրային պատերազմի սրումից։

Ակնկալվում է, որ բանակցությունները կշարունակեն կենտրոնանալ հազվագյուտ մետաղների և տեխնոլոգիաների շուրջ
լարվածության մեղմացման վրա:

 

Նմանատիպ նյութեր