Լոնդոնում տեղի կունենան ԱՄՆ ու Չինաստանի պատվիրակությունների բանակցությունները. Թրամփ
Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հունիսի 9-ին Լոնդոնում տեղի կունենան ԱՄՆ-ի ու Չինաստանի պատվիրակությունների բանակցությունները: Օրակարգում են առևտրային հարցեր:
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Վաշինգտոնի թիմը ներկայացնում են Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լութնիկը և ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը:
«Հանդիպումը պետք է լավ անցնի»,- եզրափակել է Թրամփը:
Հունիսի 4-ին ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահի հետ, քննարկել վերջերս կնքված առևտրային գործարքի նրբությունները։ Սի Ծինփինը նշել է, որ Վաշինգտոնը պետք է չեղարկի Չինաստանի դեմ ձեռնարկված բացասական քայլերը։ Նա Թրամփին հրավիրել է Չինաստան: Սպիտակ տան ղեկավարն էլ իր հերթին Սիին է հրավիրել Վաշինգտոն:
ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի ընտրվելուց հետո Վաշինգտոնը և Պեկինը փոխադարձաբար բարձրացրել էին առևտրային մաքսատուրքերը։ Մայիսին Շվեյցարիայում երկու երկրի ներկայացուցիչները բանակցություններ են անցկացրել, ինչից հետո մաքսատուրքերը կրճատվել են։