211652_close_icon

Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը, նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն

views-count850 դիտում article-date 22:42 05-06-2025
Գոհար Աբաջյանը նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն։

Այս մասին տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը՝ նշելով, որն փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հիմնադրամի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին:

«Շնորհավորելով Գոհար Աբաջյանին այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ վերջինս կծառայեցնի մասնավոր հատվածում կուտակած իր փորձն ու գիտելիքները հիմնադրամի առաքելության իրականացման գործին։

Գոհար Աբաջյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, հավաստիացրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր ներդրումների ներգրավման և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ տեսանելի արդյունքներ գրանցելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ Գոհար Աբաջյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կինն է։

 

Նմանատիպ նյութեր