211652_close_icon

Արցախի նախագահի պարտականությունները կկատարի ԱԺ նախագահը

views-count727 դիտում article-date 18:33 05-06-2025
Արցախի նախագահի թեկնածուների առաջադրում դեռևս չի եղել. Արցախի ԱԺ-ի խմբակցությունների միջև քննարկումները շարունակվում են։

Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նրա փոխանցմամբ՝ այս ընթացքում Արցախի նախագահի պատականություններն այս պահին օրենսդրությամբ դրված է Արցախի ԱԺ նորընտիր նախագահի վրա։ 

Ինչպես հայտնի է՝ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը գերեվարվել է ադրբեջանցիների կողմից ու առ այս պահը ապօրինի պահվում է Բաքվում։

Մայիսի 22-ին հայտնի դարձավ, որ Արցախի ԱԺ-ն նոր նախագահ է ընտրվել «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ներկայացուցիչ Աշոտ Դանիելյանը։
 

Նմանատիպ նյութեր