1229 դիտում
18:18 04-07-2022
Քվեարկությամբ ԲԴԽ նախագահ չի ընտրվել, ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը, տարիքով ավագը հրաժարվել է
ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքներով Խորհրդի նախագահ չի ընտրվել:
Այս մասին հայտնել է ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։
«Օրենքով սահմանված կարգով՝ Բարձրագույն խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Խորհրդի տարիքով ավագ անդամը:
Տեղեկացնում ենք, որ Խորհրդի տարիքով ավագ անդամ՝ Ստեփան Միքայելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ավագության սկզբունքով պարտականությունները կատարելուց:
Խորհրդի որոշմամբ՝ դիմումը բավարարվել է և ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի տարիքով մյուս ավագ անդամ Սերգեյ Չիչոյանը»:
Նմանատիպ նյութեր
973 դիտում
19:48 13-12-2024
ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կկատարի Ռուբեն Ռուբինյանը
Այս բաժնից
607 դիտում
19:12 26-12-2024
Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին
814 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով
1180 դիտում
18:43 26-12-2024
Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ